Իտալիայի ֆուտբոլիստների Ասոցիացիայի նախագահ Դամիանո Տոմազին ռիսկային է համարում Եվրոպայի 2020 թվականի առաջնության անցկացումը կորանավիրուսի տարածման պատճառով.
«ՈւԵՖԱ-ն պետք է դիտարկի Եվրո-2020-ը տեղափոխելու տարբերակը, որպեսզի ազգային առաջնությունները, որոնցում մի շարք խաղեր են հետաձգվել, կարողանան ավարտվել: Չէ՞ որ կորոնավիրուսը միայն Իտալիայի խնդիրը չէ:
Ա Սերիան կշարունակվի առանց հանդիսականի: Խաղացողներ կան, ովքեր համաձայն են այս որոշման հետ, բայց կան նաև այնպիսիք, ովքեր լրջորեն մտահոգ են: Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, բայց ֆուտբոլիստները դաշտում ամբողջ ժամանակ վտանգի մեջ են: Վատն այն է, որ եթե ֆուտբոլիստներից մեկը վարակվի կորոնավիրուսով, ամբողջ թիմի համար կարանտին կհայտարարվի»,- Տոմազիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչև ապրիլի 3-ը Իտալիայի բոլոր մարզական միջոցառումները կանցնեն առանց հանդիսականի: