Անգլիական ակումբների սկաուտները հետևել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին։
Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ Եվրո-2024-ի ընտրական փուլում կայացած Ուելսի և Հայաստանի ազգային հավաքականների (2:4) հանդիպմանը ներկա են եղել «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» սկաուտները: Նրանք հանդիպման էին եկել CAA Stelar գործակալության հրավերով և տպավորված էին «Կրասնոդարի» կիսապաշտպանի խաղով. նա գոլային փոխանցում կատարեց։
Գործակալությունը բանակցություններ է վարում խաղացողի հնարավոր տեղափոխության մասին, սակայն պաշտոնական առաջարկներ դեռ չեն եղել։