«Տոտենհեմը» հրաժարվել է վաճառել Հարի Քեյնին «Բավարիային»։
Այսօր մյունխենյան ակումբը պաշտոնական առաջարկ է արել հարձակվողի տրանսֆերի համար՝ 70 միլիոն եվրոյի չափով՝ առանց բոնուսների։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ այդ առաջարկը դուր չի եկել լոնդոնցիներին և մերժվել է։ Ակումբը չի վաճառի Քեյնին այդ գումարով:
Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում անգլիացին անցկացրել է 38 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
























































