«Միլանը» համաձայնության է եկել «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի տրանսֆերի շուրջ՝ 18,5 միլիոն ֆունտ ստեռլինգով: Այս մասին հայտնում է skysports.com-ը։
«Ռոսոներիները» անգլիացուն դիտարկում են որպես Սանդրո Տոնալիին փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Նյուքասլ»:
Լոֆտուս-Չիկը Չելսիի սան է: Ընդհանուր առմամբ նա լոնդոնյան թիմում անցկացրել է 155 խաղ՝ դառնալով 13 գոլի հեղինակ։