Անգլիական «Վեսթ Հեմը» և իտալական «Յուվենտուսը» քննարկել են կիսապաշտպան Դենիս Զաքարիայի հնարավոր տեղափոխությունը։ Այս մասին իր կայքում հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»: Լոնդոնյան թիմի կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում (722 րոպե)՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ «Արիստոկրատները» իրավունք ունեին գնելու Դենիսին, բայց ի վերջո դադարեցրին համագործակցությունը։ Այնուամենայնիվ, այժմ ֆուտբոլիստը հնարավորություն ունի վերադառնալու Անգլիայի Պրեմիեր լիգա. «Վեսթ Հեմը» և «Յուվենտուսը» արդեն երկու անգամ հեռախոսով բանակցություններ են վարել:
Անցած մրցաշրջանում «Վեսթ Հեմը» Անգլիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 14-րդ տեղը և Կոնֆերենցիաների Լիգայում հաղթանակ տարել: