«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը փոխել է մարզաշապիկի համարը։
2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը հանդես կգա 7 համարով։
Կոլումբիացին «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում նա անցկացրել է 21 հանդիպում, դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Նրա գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:
























































