«Վեսթ Հեմը» մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Դյուսելդորֆի «Ֆորտունայի» կիսապաշտպան Աո Տանակայի նկատմամբ:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Վեսթ Հեմը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կպայքարի «Ֆուլհեմի» հետ Աո Տանակայի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է նոր կենտրոնական կիսապաշտպան ձեռք բերել այս ամառ, քանի որ Դեկլան Ռայսը կհեռանա ակումբից:
24-ամյա Տանական նախորդ մրցաշրջանում ընդհանուր առմամբ 25 հանդիպում է անցկացրել գերմանական թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 մլն եվրո։ Տանական 19 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում և դարձել է 3 գոլի հեղինակ։
























































