Marca պարբերականը պնդում է, որ «Ռեալը» պատրաստ է Կիլիան Մբապեին ձեռք բերել միայն անվճար 2024 թվականին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» հանգիստ հետևում է ՊՍԺ-ի հարձակվողի շուրջ իրավիճակի զարգացմանը։ Կառլո Անչելոտին կարծում է, որ թիմը նոր հարձակվողի կարիք ունի, բայց նա ճնշում չի գործադրում ղեկավարության վրա այս ամառ Մբապեին ձեռք բերելու համար:
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կարծում է, որ Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակը բոլորովին չի վերաբերում ակումբին և պնդում է, որ ֆրանսիացու հետ այս ամառ պետք չէ պայմանագիր կնքել։ Ակումբի վրա չի ազդում լրատվամիջոցների ու երկրպագուների ճնշումն այս հարցում։
Նշվում է, որ «Ռեալին» անհանգստացնում են Մբապեի համատեքստում բանակցությունների, հանդիպումների և գումարների մասին խոսակցությունները, քանի որ այս ամենը երկրպագուների մոտ ոգևորություն է առաջացնում։ Ստեղծվում է իրավիճակ, ակումբը կարծես թե պարտավոր է գնել Մբապեին։
Մադրիդի «Ռեալի» դիրքորոշումն այն է, որ ակումբը Կիլիանի տրանսֆերի վրա կսկսի աշխատել միայն 2024 թվականի հունվարի 1-ից, երբ նա կկարողանա բանակցել անվճար տրանսֆերի շուրջ։ «Ռեալը» հաստատակամ է այս որոշման մեջ և չի պատրաստվում Մբապեին ձեռք բերել առաջիկա շաբաթների ընթացքում:
























































