Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆլորան Մալուդայի որդին՝ Աարոն Մալուդան, կարող է կարիերան շարունակել «Լիլում»: Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Անցած մրցաշրջանում խաղացողը հանդես է եկել «Ռենի» պահեստային թիմում։ Հարձակվողն իրեն լավ է դրսևորել, ինչի արդյունքում «Ռենում» ցանկանում են նրան պրոֆեսիոնալ պայմանագիր առաջարկել, Ֆուտբոլիստը դիտարկում է «Լիլ» տեղափոխվելու տարբերակը։
«Լիլը» ցանկանում է երիտասարդացնել թիմի կազմը և պատրաստ է պայմանագիր առաջարկել Մալուդային։
























































