«Տոտենհեմը» կարող է միանալ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային մրցավազքին։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Մասիմո Մարիանելլան։
«Տոտենհեմը» կդիտարկի նեապոլիտանացիների հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հարցը, եթե Հարի Քեյնը հեռանա ակումբից, հայտնում է աղբյուրը:
Նշվում է, որ մոտ ժամանակներս «Նապոլիին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկ կանի նաև «Չելսին»:
Նախորդ մրցաշրջանում Օսիմհենը Ա Սերիայում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նիգերիացին դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն։
























































