Դիոգու Ժոտան հույս ունի, որ «Լիվերպուլը» չի հանդիպի «Ռեալին» 2023/24 մրցաշրջանում։
Մերսիսայդցիները Պրեմիեր լիգայում զբաղեցրել են 5-րդ տեղը և հաջորդ մրցաշրջանում կխաղան Եվրոպա լիգայում։
«Ես արդեն խաղացել եմ ԵԼ-ում, երբ «Վուլվերհեմփթոնում» էի: Թեև երկրպագուները սովոր են Չեմպիոնների լիգային, ԵԼ-ն դեռևս հեղինակավոր մրցաշար է: Մենք ամեն ինչ անելու ենք այն հաղթելու համար։
Մադրիդի «Ռեալը» ինչ-որ կերպ կարող է երրորդ տեղը զբաղեցնել Չեմպիոնների լիգայի խմբում և նորից հայտնվել մեր ճանապարհին։ Ինձ հետ «Լիվերպուլը» անընդհատ պայքարը զիջում է «Ռեալին», ուստի հուսով եմ, որ մադրիդյան թիմը չի հայտնվի Եվրոպա լիգայում»,- Ժոտայի խոսքն է մեջբերել FourFourTwo-ն։
























































