«Պորտուի» դարպասապահ Դիոգո Կոշտան կարող է կարիերան շարունակել «Չելսիում»։ Այս մասին հայտնում է A Bola-ն։
Ըստ հրապարակման՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է 23-ամյա դարպասապահի համար վճարել 75 մլն եվրո։
«Չելսին» Կոշտային համարում է Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկը և կարծում է, որ նա կարող է լավագույնը լինել Պրեմիեր լիգայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
























































