Շրջակա միջավայրի դեպարտամենտը կրկին տուգանել է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարին՝ ֆուտբոլիստի առանձնատան շինարարությունը ստուգելուց հետո։ Կազմակերպությունը հայտնաբերել է նախկինում սահմանված արգելքի խախտում, որը պատկանում է «բնապահպանական հանցագործությունների» կատեգորիային։ Այս մասին հայտնում է O Dia-ն։
Նախկինում ստուգման ընթացքում տեսուչները հայտնաբերել են տեղանքի տարածքում արհեստական լճի կառուցման ընթացքում թույլ տրված բնապահպանական մի շարք խախտումներ՝ ջրանցքի շեղում, գետի ջրառ առանց թույլտվության, արհեստական լճի ջրառ, հողային աշխատանքներ, բնական քարերի տեղաշարժ և լողափի ավազի օգտագործում: Արգելքի հրապարակումից հետո ՊՍԺ-ի խաղացողին տեսել են իր տանը կազմակերպված երեկույթի ժամանակ լճում լողալիս։
Այս կապակցությամբ արդեն իսկ ընթացող գործընթացին կավելացվեն նոր ապացույցներ, ինչը կենթադրի նոր տուգանքներ։
Տուգանքների ընդհանուր չափը կհաստատվի վարչական գործընթացում՝ տեխնիկական հաշվետվությամբ, հիմնավորող փաստաթղթերով և իրավական եզրակացությամբ որոշվելուց հետո, ինչը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մանգարատիբա ծովափնյա քաղաքում գտնվող բնակավայրի շինարարության ժամանակ խախտումների համար Նեյմարին սպառնում է մոտ 1 մլն դոլարի տուգանք։