«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ իր տրանսֆերային արժեքը կկազմեր 200 մլն եվրո, եթե հիմա ֆուտբոլ խաղար։
«Պատկերացրեք, թե ինչքան կարժենար իմ տրանսֆերը հիմա: 120 միլիոն եվրո․․․ Ոչ, դա շատ քիչ է: Այսօրվա շուկայում գինը կկազմեր 200 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, աշխատավարձս կլիներ շաբաթական մոտ 500 հազար եվրո»,- Ֆերդինանդի խոսքն է մեջբերել Manchester Evening News-ը։
Ֆերդինանդի առավելագույն արժեքը իր կարիերայի ընթացքում եղել է 45 միլիոն եվրո։
























































