«Ալ Հիլալը» հետաքրքրված է «Էվերտոնի» կիսապաշտպան Դեմարայ Գրեյի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:
Հրատարակության համաձայն՝ հաջորդ շաբաթ սաուդյան ակումբի պատվիրակությունը բանակցությունների համար պետք է ժամանի Լոնդոն։ Գրեյի պայմանագիրը «Էվերտոնի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։
Գրեյը նախկինում հանդես է եկել «Լեսթերում»՝ 2016-2021 թվականներին։ Թիմի կազմում նա դարձել է Անգլիայի չեմպիոն 2015/16 մրցաշրջանում։
2022/23 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 36 հանդիպման, դարձել 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































