Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև բանակցությունները շարունակվում են հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Թոմաս-Գոնսալես Մարտինը, «արքայական» ակումբի ղեկավարները պատրաստ են 24-ամյա խաղացողի համար առաջարկել 200+20 միլիոն եվրո։ Մադրիդից ընդգծել են, որ դա առավելագույն գումարն է, որը ակումբը կհատկացնի գործարքի համար։
ՊՍԺ-ն իր հերթին չի պատրաստվում բաժանվել իր ֆուտբոլիստից այդ պայմաններով։ Փարիզյան գրանդը պատրաստ է բաժանվել իր առաջատարից, եթե նրա համար առաջարկեն առնվազն 250 մլն եվրո՝ գումարած 50 մլն եվրո բոնուսների տեսքով։
Մբապեի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ավելի վաղ հարձակվողը հայտնել էր, որ չի երկարաձգելու պայմանագիրը։
























































