«Մարսելը» հետաքրքրված է «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոֆրե Կոնդոգբիայի ծառայություններով: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբներն ակտիվ բանակցություններ են վարում։ Կոնդոգբիան արդեն համաձայնել է տեղափոխվել Մարսել:
Նշվում է, որ մադրիդյան ակումբից բացի, Կոնդոգբիային հավակնում են Պրեմիեր լիգայի ակումբները։ Խոսքը «Վեսթ Հեմի» և «Ասթոն Վիլայի» մասին է։
























































