«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է 7-րդ համարը տալ 18-ամյա Գարնաչոյին։
Մանչեսթերի ակումբը դիտարկում է նման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
7 համարը ազատվել է նոյեմբերին Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո։ 18-ամյա Գարնաչոն այժմ հանդես է գալիս 49 համարի ներքո։
Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի 19 հանդիպումներում արգենտինացին դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































