CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը հայտնում է, որ «Չելսին» կփորձի ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին:
Աղբյուրի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված է տրանսֆերով։ «Բրայթոնը» պատրաստ է վաճառել խաղացողին 70+10 միլիոն ֆունտով, իսկ «Չելսիի» նախնական գինը այդ գումարից ցածր էր:
2022/23 մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո:
























































