Անգլիական «Բրայթոնը», որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայում, կուժեղացնի կազմը «Անդերլեխտի» և Նիդեռլանդների երիտասարդական հավաքականի դարպասապահ Բարտ Վերբրյուգենի միջոցով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ անգլիական և բելգիական ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ նախորդ շաբաթ։
Գործարքի արժեքը կկազմի 20 մլն եվրո։ Ֆուտբոլիստին իր թիմում անձամբ ցանկանում է տեսնել «ճայերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին։
Նախորդ մրցաշրջանում 21-ամյա դարպասապահն իր թիմի կազմում մասնակցել է 24 պաշտոնական հանդիպման, որոնցում բաց է թողել 28 գնդակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Անդերլեխտի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:
























































