Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հիացմունք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ։
Ֆրանսիացի մասնագետը հույս է հայտնել, որ փարիզյան ակումբի հարձակվողն իր կարիերայում մեկից ավելի «Ոսկե գնդակ» կնվաճի։
«Այն, ինչ նա անում է, անհավանական է: Հուսով եմ, որ նա շատ «Ոսկե գնդակ» կնվաճի: Այն, ինչ նա անում է, պարզապես ֆանտաստիկ է՝ ակումբի և ազգային հավաքականի համար: Ես իսկապես հիանում եմ Մբապեով»,- Զիդանի խոսքերն է մեջբերում As-ը՝ հղում անելով Telefoot-ին։
Մբապեն ՊՍԺ-ի կազմում Ֆրանսիայի հնգակի չեմպիոն է և երեք անգամ դարձել է Ֆրանսիայի գավաթակիր։
























































