«Ալ Հիլալը» հայտարարել է «Վուլվերհեմփթոնի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Նևեշի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Վուլվերհեմփթոնից մինչև Ասիայի ամենամեծ ակումբը», — գրել է սաուդյան ակումբը Twitter-ում:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերը կազմել է 47 մլն ֆունտ՝ ռեկորդային վաճառք «Վուլվերհեմփթոնի» պատմության մեջ։
Անգլիական ակումբի կազմում Նևեշն անցկացրել է 253 հանդիպում՝ դառնալով 30 գոլի հեղինակ։
























































