«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ պաշտոնական առաջարկը կանի Մեյսոն Մաունթի համար։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կառաջարկի ավելի քան 55 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Աղբյուրները կարծում են, որ սա կլինի վերջին առաջարկը վերջին շաբաթների ընթացքում երկու մերժումից հետո։
«Մանչեսթեր Յունայթեդը» արագ որոշում է ուզում։ Անձնական պայմանագիրն արդեն համաձայնեցված է։
«Չելսին» նախկինում մերժել էր «Մանչեսթեր Յունայթեդի» երկու առաջարկ՝ 40 մլն ֆունտի և 45+5 միլիոն ֆունտ: Լոնդոնյան ակումբը կիսապաշտպանի համար պահանջում է 60+5 մլն ֆունտ։
























































