«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին ընդունել է «Նյուքասլ Յունայթեդի» առաջարկը։ Այս մասին հայտնում է լրագրող Ջաննլուկա դի Մարցիոն։
Այժմ «կաչաղակները» պետք է բանակցեն «ռոսոներիների» հետ: «Կարմիր-սևերը» չընդունեցին «Նյուքասլի» առաջին՝ 60 միլիոն եվրոյի առաջարկը: «Միլանը» ֆուտբոլիստի համար ցանկանում է 80 մլն եվրո։
Իր հերթին մեկ այլ ինսայդեր՝ Ֆաբրիցիո Ռոմանոն, մանրամասներ է հայտնում Տոնալիի հավանական պայմանագրի հետ կապված։
Ըստ աղբյուրի՝ «Նյուքասլն» առաջարկում է իտալացուն մինչև 2029 թվականը պայմանագիր՝ 8 միլիոն եվրո աշխատավարձով (գումարած 2 միլիոն բոնուսներ):
























































