«Տոտենհեմը» բանավոր համաձայնության է եկել «Էմպոլիի» դարպասապահ Գուլիելմո Վիկարիոյի հետ պայմանագիր կնքելու շուրջ, հայտնում է Sky Sports-ը:
Լոնդոնցիները իտալացի դարպասապահի համար կվճարեն 17,2 մլն ֆունտ, հայտնում է աղբյուրը:
Անցած մրցաշրջանում նա Ա Սերիայում անցկացրել է 31 խաղ, բաց է թողել 39 գոլ և 7 խաղում անառիկ պահել դարպասը։
Վիկարիոն վերջերս պարբերաբար հրավիրվում է Իտալիայի հավաքական, սակայն դեռևս նորամուտը չի նշել հավաքականի կազմում։
























































