Հարձակվող Սադիո Մանեն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»: Ինչպես հաղորդում է Bild-ը, սենեգալցի վինգերը կարիերան շարունակելու հնարավորություն ունի Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Աֆրիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Անցած մրցաշրջանի վերջում «կաչաղակները» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել են չորրորդ հորիզոնականը և հանդես կգան ՉԼ-ում։
«Բավարիան» պատրաստ է բաժանվել Մանեից, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Մյունխենյան ակումբը պատրաստ է լսել առաջարկներ։
Անցած մրցաշրջանում Սադիոն անցկացրել է 38 խաղ՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































