«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ ակումբը պետք է փորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին։
«Ռեալում» նա չի դառնա թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ, հիմա նա ավելորդ է այդ թիմում: Դա զգալի խթան կլիներ», — ասել է Ֆերդինանդը իր փոդքաստում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Չուամենին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ պայմանագիր կնքելով մինչև 2028 թվականը։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացին ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։
























































