«Էմպոլիի» դարպասապահ Գուլյելմո Վիկարիոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Տոտենհեմը»։
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո առաջարկել իտալացու տրանսֆերի համար։