«Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»։ Գործարքն արդեն լիովին համաձայնեցված է, խաղացողը պետք է միայն բուժզննում անցնի։ Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սիթիի» հետ Կովաչիչի անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցվել են երկու շաբաթ առաջ։ Ֆուտբոլիստը ցանկանում էր գնալ Գվարդիոլայի թիմ։ «Չելսին» խորվաթ կիսապաշտպանի համար կստանա 30 միլիոն եվրո, ևս 5 միլիոն եվրո կներառվի գործարքի մեջ Կովաչիչի հետ «Մանչեսթեր Սիթիի» գավաթները նվաճելու դեպքում՝ բոնուսների տեսքով:
2022/2023 մրցաշրջանում Կովաչիչը «Չելսիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ 29-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։
























































