«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը պատրաստվում է միանալ սաուդյան «Ալ Նասրին»:
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբը, որտեղ խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, Զիեյշի հետ բանավոր համաձայնության է եկել տրանսֆերի շուրջ։ Անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցված են։ Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, Հակիմը պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը:
«Ալ-Նասրը» համաձայնության է եկել «Չելսիի» հետ։ Գործարքը համաձայնեցված է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը «Ալ-Նասրում» տարեկան կվաստակի 30 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Զիեշը «Չելսիի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ լոնդոնյան թիմի կիսպաշտպան Նգոլո Կանտեն տեղափոխվել էր Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադ»։
























































