Սաուդյան «Ալ-Իթթիհադը» պաշտոնապես հայտարարել է «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի հետ պայմանագիր կնքելու մասին:
Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է չորս տարով։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին «Ալ-Իթթիհադը» հայտարարեց Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեմայի տեղափոխության մասին:
Կանտեն Լոնդոնի «Չելսիում» հանդես էր գալիս 2016 թվականից։ Ակումբի հետ ֆրանսիացի ֆուտբոլիստը հաղթել է առաջնությունը և Անգլիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը։
























































