Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան չի ցանկանում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը` խաղացողը հանդիպել է մարզչական շտաբի և ղեկավարության հետ և ցանկություն հայտնել մնալ թիմում։ Նշվում է, որ դարպասապահը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստային դարպասապահի դերին։
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից։ Նախկինում դարպասապահը խաղացել է միայն Մադրիդի «Ատլետիկոյում»։
Նախորդ մրցաշրջանում 32-ամյա Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 61 գոլ և 25 անգամ անառիկ պահելով դարպասը։
Իսպանացի դարպասապահը «կարմիր սատանաների» հետ նվաճել է ութ տիտղոս՝ հաղթելով 2013 թվականի Պրեմիեր լիգայի տիտղոսը։
























































