«Ռոմայի» հարձակվող Ջասթին Կլյուվերտը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա հոլանդացին շուտով կտեղափոխվի «Բորնմութ»: Բանակցություններն ավարտական փուլում են։
Կլյուվերտը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Վալենսիայում»: Բոլոր մրցաշարերում անցկացրած 29 հանդիպումների արդյունքում նա խփել է 8 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
























































