Անգլիացի մարզիչ Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ չի ընդունել Սաուդյան ակումբի առաջարկը՝ «Ալ Իթիֆակ» տեղափոխվելու մասին լուրերի ֆոնին:
«Ինձ հրավիրել էին այնտեղ՝ հնարավոր առաջարկը քննարկելու, ինչը ես արեցի: Ես սա վերլուծում եմ վերջին երկու օրվա ընթացքում։ Բայց այս պահին չեմ ընդունի առաջարկը»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր նաև հունական «Օլիմպիակոսի» և թուրքական «Տրաբզոնսփորի» անգլիացի մասնագետի նկատմամբ հետաքրքրության մասին։ Անգլիական «Ասթոն Վիլլայից» Ջերարդը հեռացվել էր անցյալ տարվա հոկտեմբերին։ Այդ ժամանակվանից նա գործազուրկ է։ Սթիվենը նախկինում գլխավորել է շոտլանդական Ռեյնջերսը, իսկ մինչ այդ աշխատել է Լիվերպուլի երիտասարդական թիմում։
























































