«Չելսիի» նորեկ Քրիստոֆեր Նկունկուն մեկնաբանել է իր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ։
«Ես աներևակայելի երջանիկ եմ «Չելսիին» միանալու համար։ Այնքան ջանք է գործադրվել այս պայմանագրի համար, և ես անհամբեր սպասում եմ իմ նոր մարզչի և թիմակիցների հետ հանդիպմանը, որպեսզի ցույց տամ «Չելսիի» երկրպագուներին, թե ինչ կարող եմ անել խաղադաշտում»,–ասել է Նկունկուն:
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:
























































