«Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հոն Մինը կարող է տեղափոխվել այլ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Ալ-Իթթիհադը» պատրաստ է 60 միլիոն եվրոյի առաջարկ անել լոնդոնյան ակումբին 30-ամյա խաղացողի տրանսֆերի համար։ Անձնական պայմանագրի համաձայն՝ Սոն Հոն Մինի աշխատավարձը տրանսֆերի դեպքում կկազմի տարեկան 30 մլն եվրո։ Ֆուտբոլիստին առաջարկվել է 4 մրցաշրջանով պայմանագիր։
Աղբյուրի համաձայն՝ «Տոտենհեմը» կարող է շահագրգռված չլինել կորեացի ֆուտբոլիստի վաճառքով։ Սպասվում է, որ «Ալ Իթիհադին» կմիանա նաև «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն:
2022/23 մրցաշրջանում Հեն Մին Սոն 47 խաղում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Տոտենհեմում» հանդես է գալիս 2015/16 մրցաշրջանից։
























































