«Արսենալը» հետաքրքրված է «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերի ծառայություններով, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը 22-ամյա խաղացողին 30 մլն ֆունտով (35 մլն եվրո) գնելու առաջարկ է արել «Այաքսին»։
Հաղորդվում է, որ ակումբները դեռ կկարողանան փոխզիջման հասնել գործարքի չափի հարցում։ Քննարկվում են լոնդոնցիների հետ Թիմբերի պայմանագրի անձնական պայմանները։
Թիմբերը Այաքսի սան է: 2022/23 մրցաշրջանում նա անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
























































