«Լիվերպուլը» պատրաստվում է ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերին, հայտնում է Daily Mail-ը:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով, ըստ տեղեկությունների, լրջորեն հետևում է 21-ամյա ֆուտբոլիստին, ձգտում է, որ նա պայմանագիր ստորագրի այս ամառ:
Հոլանդացի ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել «Այաքսից» 2022 թվականի ամռանը։ Նա ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































