Պեպ Գվարդիոլան հիշել է այն պահը, որը կարող էր «Մանչեսթեր Սիթիին» զրկել Չեմպիոնների լիգայում հաղթանակից:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը նշել է Չեմպիոնների լիգայի արդյունքները՝ կոչ անելով ավելի շատ ժամանակ տալ «Բարսելոնայի» իր գործընկեր Չավիին։
«Չավիին որոշ ժամանակ տվեք, մեզանից 8 տարի պահանջվեց Չեմպիոնների լիգան հաղթելու համար:
Ես Եվրոպայի չեմպիոնն եմ, քանի որ հարձակվողը երեք մետրից գլխի հարվածով գոլ չի խփել»,- ասել է Գվարդիոլան։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 1։0 հաշվով հաղթեց «Ինտերին»: Հանդիպման վերջնամասում բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն չկարողացավ նպաստավոր դիրքից գրավել մրցակցի դարպասը։























































