«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է թիմում իր ապագայի մասին։
«Որոշումը դեռ կայացված չէ, ես դեռ ընտրության փուլում եմ։ Ես պայմանագիր ունեի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, բայց ոչ ավելին։ Բունդեսլիգա վերադառնալն իմ պլանների մեջ չի մտնում»,- Գյունդոգանի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
32-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































