Պեպ Գվարդիոլան բացառել է, որ Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի».
— Կարո՞ղ է Մբապեն տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
— Ոչ:
— Ի՞նչ պատճառներով՝ սպորտային, թե՞ ֆինանսական։
— Դուք գիտեք, թե նա որ ակումբ է ցանկանում տեղափոխվել,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։
Բացմիցս նշվել է, որ Մբապեն ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Լիգա 1-ի նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ֆրանսիացին հայտնել էր, որ ևս մեկ մրցաշրջան կմնա ՊՍԺ-ում, սակայն չի օգտվի պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորությունից։
























































