Պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևեշն ավարտել է իր տեղափոխությունը «Վուլվերհեմփթոնից» Սաուդյան «Ալ-Հիլյալ»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը բուժզննում է անցել և երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ «Վուլվերհեմփթոնը» Նևեշի համար կստանա 55 միլիոն եվրո: Սպասվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի այս շաբաթ:
Ռուբենը անգլիական գայլերի կազմում հանդես է գալիս 2017 թվականից։
























































