Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է 31-ամյա բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյով, ով ազատ տրանսֆերով հեռանում է «Լիվերպուլից»։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» ցանկանում էր ձեռք բերել հարձակվողին մեկ տարի առաջ, սակայն այն ժամանակ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ էր տրանսֆերին։ Արդյունքում Ֆիրմինոն 2022/2023 մրցաշրջանն անցկացրեց մերսիսայդյան ակումբում և ազատ գործակալի կարգավիճակ կստանա հունիսի վերջին, երբ կավարտվի նրա պայմանագիրը կարմիրների հետ։
Անցած մրցաշրջանում Ֆիրմինոն Կլոպի թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում Պրեմիեր լիգայում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացին «կարմիրների» կազմում խաղում է 2015 թվականից և մերսիսայդյան ակումբի հետ հաղթել է, ի թիվս այլ բաների, Չեմպիոնների լիգան և Պրեմիեր լիգան:
























































