Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբը հետաքրքրված է «Չելսիի» խաղացող Հաքիմ Զիեշի տրանսֆերով և պատրաստ է մարոկկացուն առաջարկել 12-13 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Footmercato-ն:
Հիշեցնենք, որ ձմռանը Զիեշը կարող էր տեղափոխվել ՊՍԺ, սակայն կողմերը չկարողացան պայմանավորվել։ «Չելսիում» անշուք մրցաշրջանից հետո, բայց Մարոկկոյի կազմում Աշխարհի առաջնությունում լավ ելույթից հետո, 30-ամյա կիսապաշտպանը դրական է վերաբերվում ակումբը փոխելուն։
Զիեշը Լոնդոնում է 2020-ից։
























































