«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա գերմանացու տրանսֆերի գումարը կկազմի առնվազն 80 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստով հետաքրքրված էր նաև «Բավարիան», սակայն գերմանական ակումբն առաջարկ չի արել, քանի որ տեղեկացել է լոնդոնցիների բանակցությունների մասին։
Անցած մրցաշրջանում Հավերցը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































