«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդի ծառայություններով, հայտնում է Daily Star-ը։
Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիները պատրաստ են 29-ամյա անգլիացու համար առաջարկել 45 միլիոն ֆունտ ստերլինգ։
Անցած մրցաշրջանում Պիկֆորդը Պրեմիեր լիգայում 37 հանդիպում է անցկացրել «Էվերթոնի» կազմում, բաց թողել 60 գոլ և 8 խաղում անառիկ պահել սեփական դարպասը: Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:
























































