«Տոտենհեմը» հայտարարել է, որ «Յուվենտուսից» գնել է շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկու ամբողջական տրանսֆերը։
Կուլուշևսկին «Տոտենհեմի» կազմում վարձավճարով հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Այժմ նա լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2028 թվականի հունիսը։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 23-ամյա խաղացողի տրանսֆերը «Տոտենհեմին» արժեցել է 30 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Կուլուշևսկին «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































