«Ասթոն Վիլլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր, արգենտինացի 18-ամյա Ալեխանդրո Գարնաչոյի մասին։
«Գարնաչոն շատ համեստ տղա է: Նա աշխատում է մարզումների ժամանակ, շատ չի խոսում։ Նա հավաքական է եկել խաղալու ցանկությամբ։ Ալեխանդրոն փոքրիկ աստղ է։ Հուսով եմ՝ մենք նրան կօգնենք ձևավորվել, և նա մեզ շատ բան կտա, ինչպես դա արեց Անխել Դի Մարիան»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Նախորդ մրցաշրջանում Գարռնաչոն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։
























































