«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Յունայթեդը» չի բանակցում ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, իսկ նախկինում քննարկվող 60 միլիոն եվրոն հազիվ թե ռոսոներիներին ստիպեր վաճառել ֆուտբոլիստին։
Անգլիական ակումբն այլ առաջնահերթություններ ունի տրանսֆերային շուկայում։ Ինքը՝ Թեոն, ցանկանում է մնալ «Միլանում».
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանը կարող է վերադառնալ Լա Լիգա։
























































