Սենեգալի հավաքականի և «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին հայտնվել է «Ալ Ահլիի» դիտակետում:
Ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ՝ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Foot Mercato-ն։
Այս մրցաշրջանի վերջում «Ալ Ահլին» վերադարձավ Սաուդյան Արաբիայի առաջնության բարձրագույն դիվիզիոն։
Մենդին «Չելսիում» է 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 31-ամյա սենեգալցին անցկացրել է 12 հանդիպում:
























































